երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Nissan Murano-ն ու հողով բարձված Mercedes բեռնատարը․ կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Nissan Murano-ն ու հողով բարձված Mercedes բեռնատարը․ կա վիրավոր

Փետրվարի 5-ին՝ Ժամը 09։20-ի սահմաններում, «Առինջ մոլ» – Գառնի գյուղ տանող ճանապարհահատվածում՝ բախվել են Nissan Murano մակնիշի ավտոմեքենան և հողով բարձված Mercedes մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդին հրշեջ փրկարարները  դուրս  են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորին բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգրո Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բեռնատար Mercedes-ի և հիվանդանոց տեղափոխված Nissan-ի վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով Nissan-ի վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ իրանցի:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: