հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero IO-ն. կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero IO-ն. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհի Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են Mitsubihi Pajero Io և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։

Վիրավորին առաջինը օգնության է հասել Mitsubishi-ի վարորդը, ով դուրս է բերել նրան ավտոմեքենայից, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա զանգահարել շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Աբովյան» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: