շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ քույր ու եղբայր երկվորյակներ են հոսպիտալացվել

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ քույր ու եղբայր երկվորյակներ են հոսպիտալացվել

Այսօր, օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են Mercedes և LADA 2114 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով LADA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով LADA-ի ուղևորներ՝ 10-ամյա Լիլիթ և Արթուր Վ․-երը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները երկվորյակներ են։ 

  • Կիսվել: