ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Կոտայքի մարզում բախվել են Infiniti-ն ու «07»-ը․ վերջինը կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում․ կա 4 վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Infiniti-ն ու «07»-ը․ վերջինը կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում․ կա 4 վիրավոր

Հունիսի 13-ին, ժամը 08։19-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա չորս տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Գ․ Ե․) և «Vaz-2107» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ․ Մ․-ն (ծնված 2001 թ.), ուղևորներ՝ Գ․ Ն․-ն, Ա․ Ա․-ն և Ա․ Վ․-ն հոսպիտալացվել են Եղվարդ քաղաքի ԲԿ և Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները փակել են «Vaz-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել «Infiniti» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: