չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Կոտայքի մարզում բախվել են «Honda Elysion»-ն ու «BMW»-ն․ վերջինը կոտրել է ծառն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Կոտայքի մարզում բախվել են «Honda Elysion»-ն ու «BMW»-ն․ վերջինը կոտրել է ծառն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են 23-ամյա Ստեփան Ավագյանի վարած «BMW» մակնիշի և 36-ամյա Սուրեն Փանոսյանի վարած «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ապա կոտրել ծառն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Ինչպես գրում է կայքը, ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհով անցնող գառների հոտը։

  • Կիսվել: