ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Brabus-ն ու Mercedes C-180-ը. կա 4 վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Brabus-ն ու Mercedes C-180-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհւի 4-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Brabus Y 777 H 777 RUS և Mercedes C-180 մակնիշի 36 VM 444 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Brabus-ը կոտրել է գազատար խողովակի երկաթե հենասյունը, իսկ Mercedes-ի վրայից պոկվել է գազաբալոնը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 
 

  • Կիսվել: