հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կոտայքի մարզում 44-ամյա վարորդը Volkswagen Golf-ով տապալել է բետոնե էլեկտրասյունը

Կոտայքի մարզում 44-ամյա վարորդը Volkswagen Golf-ով տապալել է բետոնե էլեկտրասյունը

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում 44-ամյա Հայկ Ե.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց, բախվել բետոնե էլեկետրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից կոտրվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Կոտայքի մարզի ներկայացուցիչները, ովքեր ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ նախ ավտոմեքենան ճոպանի միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր, ապա քարշակով տեղափոխեցին: 

  • Կիսվել: