ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոտայքի մարզպետը կոչով դիմել է քաղաքացիներին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին

Կոտայքի մարզպետը կոչով դիմել է քաղաքացիներին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կոչով դիմել է քաղաքացիներին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին․

Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ, համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ,

Աշխարհով մեկ տարածված համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բա՛րձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշա՛ճ վերահսկողության սահմանում:

Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից:

📌 Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ Կոտայքի մարզի բոլոր համայնքներում ու բնակավայրերում սահմանե՛լ ավելի խիստ վարչական ու հանրային վերահսկողություն:

 

❗️ Մեր մարզի յուրաքանչյուր բնակչի առանձնահատուկ հորդորում եմ՝ խստորեն պահպանե՛լ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը, հանրային վայրերում, տրանսպորտում լինե՛լ բացառապես դիմակով, զե՛րծ մնալ մարդկային կուտակումներից ու հերթերից: Իսկ նման երևույթներ նկատելու դեպքում բարեկամաբար խնդրեք՝ չվտանգե՛լ ձեր, իրենց ու բոլորիս հարազատների կյանքը և միանա՛լ համավարակի դեմ մեր միասնական պայքարին :

Առողջ եղե՛ք

  • Կիսվել: