չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կոտայքի մարզի և Իրկուտսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Կոտայքի մարզի և Իրկուտսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել եմ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ անցկացված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին:

Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը ձևավորվել է բազմադարյա պատմության ընթացքում, և այդ հարաբերություններն են կազմում հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմքը, որն այսօր զարգանում է դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը ևս կարևորել է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում ձևավորված բարեկամությունը, սփյուռքի դերակատարումը հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում:

Նիստը նվիրված էր Հայաստանի և Ռուսաստանի գիտակրթական համագործակցությանը, ինչպես նաև միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցությանը:

Նիստի ավարտին Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի հետ ստորագրել ենք համագործակցության հուշագիր:

Նիստի ավարտից հետո ծաղկեպսակ և ծաղիկներ ենք դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի:

  • Կիսվել: