ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոստանյանը ԿԳՄՍ նախարարին խնդրել է իրեն որպես դիտորդ ներառել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստին

Կոստանյանը ԿԳՄՍ նախարարին խնդրել է իրեն որպես դիտորդ ներառել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստին

Մայիսի 27-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարը, ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի կարծիքով, մի քանի խնդրահարույց հայտարարություններ արեց, որոնք փաստացի չեն վրիպել իր ուշադրությունից։ Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Կոստանյանը նշել է. ՛՛Նախ այն, որ պարոն նախարարն ի պատասխան իմ հարցադրման հնչեցրեց ««Փակ ֆոնդերից» կորել են «որոշ նմուշներ»» արտահայտությունը, որն ինքնին խնդիր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։

Թերևս այն, ինչ նկատի ուներ պարոն նախարարը, վերաբերում էր անձեռնմխելի ֆոնդերին։ Այս մասին բավարար հիմնավորումներ կարող են բերել մասնագետները։

Մյուս մտահոգությունս մասնավորապես այս հայտարարության մեջ վերաբերում էր կորած կամ կորստի մեջ կասկածվող նմուշներին։

Խնդրել եմ տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք ավարտվել են այդ նմուշների փնտրման ուսումնասիրությունները, կա՞ կազմված, ստորագրված, վավերացված վերջնական ակտ այդ կորած նմուշների վերաբերյալ։

Ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, հետաքրքրված լինելով Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտով, դրա ճակատագրով, պաշտոնական գրությամբ ԿԳՄՍ նախարարին խնդրել եմ ինձ դիտորդի կամ ունկնդրի կարգավիճակով ներառել ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի առաջիկա նախատեսվող նիստին՛՛։

  • Կիսվել: