երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սուրեն Պապիկյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սուրեն Պապիկյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022-ի ֆինանսական միջոցներից մոտ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար։ Գրում է Սիվիլնեթը։

Աուդիտը խոշոր խախտումներ էր հայտնաբերել ՔՊ-ի 2022-ի ֆինանսական հաշվետվությունում։ Այդ խախտումներից մեկը մոտ 11,4 միլիոն դրամի գործարքների էր վերաբերում, որն իրականացվել էր կանխիկ, մինչդեռ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ կուսակցության բոլոր գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ Այս և մի շարք այլ էական խախտումների համար կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտը բացասական եզրակացությամբ էր ստացվել։

ԿԿՀ-ն դիմել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ կուսակցության բոլոր բանկային հաշիվների քաղվածքները ստանալու համար, որոնք տրամադրվել են։ Բացի այդ, հարուցված վարույթի շրջանակում Սուրեն Պապիկյանը հրավիրվել է կուսակցության կողմից դրամական վճարումներն անկանխիկ չկատարելու զանցանքի վարույթի քննարկմանը, որին Պապիկյանը չի մասնակցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: