շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսը լիակատար ֆորսմաժոր է աշխարհի բոլոր երկրների համար. Փաշինյան

Կորոնավիրուսը լիակատար ֆորսմաժոր է աշխարհի բոլոր երկրների համար. Փաշինյան

«Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մարդկությունը պատրաստ չէր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, ասել է, որ կորոնավիրուսը ֆորսմաժոր է առանց բացառության աշխարհի բոլոր երկրների համար։

ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Որովհետև ոչ ոք չգիտեր, որ նման համավարակ կգա: Կորոնավիրուսը լիակատար ֆորսմաժոր է աշխարհի բոլոր երկրների համար ՝ առանց բացառության: Հիմնական խնդիրն այն է, որ մենք բոլորս պատրաստ չէինք այս իրավիճակին»:

Նրա կարծիքով՝ այժմ ամենակարևորը միջազգային համագործակցության կլիմայի   և մթնոլորտի վերականգնումն է։

«Հիմա, փաստորեն, փոխվել է միջազգային համագործակցության մթնոլորտը, և, ցավոք, մենք մեր գործընկերների հետ այն համագործակցության մակարդակը չունենք, այն հաղորդակցությունը, որը գոյություն ուներ մինչ կորոնավիրուսը»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բոլորը պետք է աշխատեն միջազգային համագործակցությունը վերականգնելու և նորմալ հունի բերելու ուղղությամբ։

  • Կիսվել: