ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կորոնավիրուսը չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ․ տվյալներ

Կորոնավիրուսը չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ․ տվյալներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին ի պատասխան Վիճակագրական կոմիտեն տրամադրել է 2018, 2019 և 2020թթ մարտ-մայիս ամիսներին գրանցված մահերի ընդհանուր թվերի համեմատությունը․

2018 մարտ-մայիս – 6,403 մահ

2019 մարտ-մայիս - 6,841 մահ
2020 մարտ-մայիս - 6,546 մահ

«Կորոնավիրուսն ամենևին չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ։ Ավելին, անցյալ տարի 295 մահ ավել է գրանցվել, քան այս տարի (մարտ-մայիս ժամանակահատվածներում)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը։

  • Կիսվել: