Կորոնավիրուսով վարակված ծննդկանը Քաջարանից է, մոտ օրերս նրա նորածին դստերը եւս կթեստավորեն
Կորոնավիրուսով վարակված ծննդկանը ապաքինվել է, նրա թեստի արդյունքը բացասական է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ նշելով, որ ծննդկանը Քաջարան քաղաքից է:
«Մայրն ու երեխան իրենց շատ լավ են զգում, մոտ օրերս երեխային էլ կթեստավորեն, հետո նոր տուն կուղարկեն: Երեխան աղջիկ է, նրա անունը էմիլի են դրել»,- ասաց նա:
Ապրիլի 16-ին Հանրապետական ծննդատանը կորոնավիրուսով վարակված կինը երեխա էր ունեցել:



