հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2020
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 29-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 160․979, որից 124.369-ն արդեն առողջացել է։ Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1․182-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 33.559 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․928․209-ի։ Մահացությունների թիվն ավելացել է 30-ով՝ կազմելով 4․461։ 683 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 1.576-ով։

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտնել է, որ մայիսի 28-ին Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 191 դեպք, 125 մարդ ապաքինվել է, 2 մարդ մահացել։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում մինչև այժմ 4․759 մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանցից 3․022-ն ապաքինվել է, 56 մարդ մահացել է։ Բուժում է ստանում 1․681 մարդ, նրանցից 53-ի վիճակը ծանր է, 62-ինը՝ միջին ծանրության, մյուսներին կայուն։ Մինչև այժմ 284․669 թեստ է իրականացվել։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 3-ով, հայս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 746-ից բուժվողների թիվը կազմում է 153, մահացածների թիվը՝ 12, իսկ բուժված անձանց՝ 576: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2.966, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 250:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․819-ով՝ կազմելով 146․668: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․258 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 50 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7․677։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 63 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 114․931: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 112․988 էր։ 2․547 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչև օրս 896․571 թեստ է անցկացվել։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 460-ով՝ հասնելով 8 676-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կենտրոնի կայքում այսօր ժամը 11-ի սահմաններում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 10-ով և հասել 3․297-ի: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 56․042 է: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 120-ի, կորոնավիրուսով վարակված ևս 45 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 214 մարդ: Նշենք, որ մինչ այժմ կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվը մեկ օրում 452-ն էր, որն արձանագրվել էր մայիսի 24-ին:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ մայիսի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 38 է, առողջացել է 25 պացիենտ, մեկուսացման մեջ է գտնվում 67 քաղաքացի: Ընդհանուր թեստավորվել է 863 քաղաքացի:

  • Կիսվել: