ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես չի գործի Էրեբունի վարչական շրջանի Ս.Դավթի 87ա հասցեի սպասարկման սրահը. ՊԵԿ

Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես չի գործի Էրեբունի վարչական շրջանի Ս.Դավթի 87ա հասցեի սպասարկման սրահը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանի Ս․Դավթի 87ա հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 2 բաժինը:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից:

  • Կիսվել: