ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ

Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ

Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ երեկ գրանցվել է 374 նոր դեպք 3913 հետազոտությունից:

«Սա իհարկե կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ պետք է ապրենք կորոնավիուսի հետ զուգահեռ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. Պետք է ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ  և շատ կարևոր է մարդկանց անհատական պատասխանատվությունը։

Միաժամանակ վարչապետը նշեց, որ պետք է խստորեն կիրառել վարչական մեթոդները։

«Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր։ Կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ մենք կփորձենք այլ որոշումներ կայացնել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարող շատ հիվանդանոցներ վերադարձել են իրենց նախկին բնականոն աշխատանքին, սակայն պատրաստ են ցանկացած պահի կրկին կարողություններն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին:

  • Կիսվել: