երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կորոնավիրուսի ևս երկու դեպք է գրանցվել՝ Հայաստանում կորոնավիրուսի ութ հաստատված դեպք կա. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի ևս երկու դեպք է գրանցվել՝ Հայաստանում կորոնավիրուսի ութ հաստատված դեպք կա. Արսեն Թորոսյան

Քիչ առաջ կորոնավիրուսի երկու դեպք է հաստատվել, այդպիսով Հայաստանում այսօր ութ հաստատված դեպք կա: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցներին:

Նա կոչ է արել իրարից հեռավորություն պահպանել, գոնե՝ նվազագույն չափով, քանի որ վիրուսը երկար չի կարող ճամփորդել օդում:

Թորոսյանը խորհուրդ է տվել զանգվածային միջոցառումների չմասնակցել, եթե ունեն պլանավորած անձնական բնույթի զանգվածային միջոցառումներ, կոչ է արել մոտ ժամանակներս մի քանի շաբաթով հետաձգել կամ անել ավելի սեղմ շրջանակով: Նախարարը հորդորել է խուսափել ձեռքով դեմքին կամ բերանին դիպչել, իսկ տարեց հայրենակիցներին և խրոնիկական հիվանդություններով հայրենակիցներին խնդրել է առավելագույնս սահմանափակել շփումները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: