ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեպք է հաստատվել հոգեկան առողջության խնամքի կենտրոնում

Կորոնավիրուսի դեպք է հաստատվել հոգեկան առողջության խնամքի կենտրոնում

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել: Այս մասին այսօր հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Վարակակիրը 23-ամյա աղջիկ է: Նա հիմա կենտրոնում չէ, հիվանդանոցում է: Մայիսի 23-ին խնամյալներից մեկը իր հիվանդության բերումով՝ առողջական վիճակի վատթարացում է ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ օր մնալուց հետո իրեն թեստավորել են, և թեստի պատասխանը դրական է եղել: Մենք չենք կարող հստակ ասել՝ նա հիվանդանոցո՞ւմ, թե կենտրոնում է վարակել»,- հայտնեց նա:

 

  • Կիսվել: