ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված հաշվին փոխանցվել է ավելի քան 1 մլրդ դրամ

Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված հաշվին փոխանցվել է ավելի քան 1 մլրդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում (գանձապետարանում) մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին քաղաքացիներն ու կազմակերպությունները կատարում են փոխանցումներ:

Ինչպես տեղեկացնում է Ֆինանսների նախարարության կայքը, այդ նպատակով բացված հաշվեհամարին մայիսի 6-ին ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,063,923,152.4 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4069:

  • Կիսվել: