չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար դուրս գրված գումարը կվերադարձվի ՀՀ բյուջե

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար դուրս գրված գումարը կվերադարձվի ՀՀ բյուջե

2023թ–ի բյուջեով COVID-19–ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման համար հատկացված 5 մլրդ դրամից 4.6-ը կվերադարձվի պետական բյուջե։ Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
 
Նախագծում ներկայացրած հիմնավորման համաձայն` COVID-19–ի դեմ պայքարի ծրագրով հատկացված 5 մլրդ դրամից 2023թ․ մայիսի 19-ի դրությամբ փաստացի ծախսվել է միայն 160 մլն դրամ։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ծախսել ևս 240 մլն։
 
Հետևաբար, մնացած 4․6 մլրդ դրամը կվերադարձվի պետական բյուջե, ավելի կոնկրետ` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
 
Հիշեցնենք` 2023թ․ մայիսի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարեց, որ COVID19-ը այլևս չի հանդիսանում համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ։

  • Կիսվել: