հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսային իրավիճակը Վայոց ձորում

Կորոնավիրուսային իրավիճակը Վայոց ձորում

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 66 դեպք: Այս մասին հայտնում է մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Փաստացի բուժում է ստանում 38 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 21 անձ, 17-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):

Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ:

Մարզում արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 91 (կին) տարեկան:

ՀԻՇԵՑՈՒՄ ❗

Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝

🔘Կրել դիմակ,

🔘Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,

🔘Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,

🔘Պահպանել սոցիալական հեռավորություն»,-գրել է նա իր էջում:

 

 

 
 

  • Կիսվել: