չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսային իրավիճակը կարող է ամեն ժամ դուրս գալ վերահսկողությունից․ վարչապետ

Կորոնավիրուսային իրավիճակը կարող է ամեն ժամ դուրս գալ վերահսկողությունից․ վարչապետ

Մարդկանց վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ փոխվել է: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հավաստեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կառավարության մտահոգությունը ի սկզբանե եղել է այն բանը, որ իրավիճակը «իտալական սցենարով» չզարգանա, և մարդիկ առանց բուժօգնություն ստանալու չմահանան:

«Սակայն այսօր մենք ունենք այլ իրավիճակ` հիվանդների 70% մոտ հիվանդությունը ընթանում է ասիմպտոմ, և ընդամենը 30 ծանր հիվանդ ունենք»,- հավաստեց վարչապետը:

Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ իրավիճակը կարող է ամեն ժամ դուրս գալ վերահսկողությունից:

  • Կիսվել: