ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսային իրավիճակը Գեղարքունիքում

Կորոնավիրուսային իրավիճակը Գեղարքունիքում

Հունիսի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, եւս 48 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան տղամարդ
եւ ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ, Լիճք, Գետիկ, Երանոս եւ Արտանիշ համայնքներում»,-իր ֆեյսբուքյան էջում նշել է նա:

 
 

  • Կիսվել: