չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը՝ Հայաստանում

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը՝ Հայաստանում

Ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 937 դեպք, որոնցից 149-ն` առողջացած, 11-ը` մահվան ելքով: Մահվան վերջին դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Կորոնավիրուսային հիվանդությամբ 777 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 5144 թեստավորման դեպքում:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե'ք տանը,

սահմանափակե'ք շփումները,

հետևե'ք անձնական հիգիենային,

հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,

 

շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

 
 
 

խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: