հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ փոխնախարար

100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ փոխնախարար

Կորոնավիրուսով վարակված 7 հազար պացիենտներ գտնվում են տնային հսկողության տակ: Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստում ասաց  առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոցային պայմաններում են գտնվում 1800 պացիենտ։

«Ունենք 425 ծանր դեպք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում եւ 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»,-ասաց նա:

  • Կիսվել: