ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոնդեցիները բողոքում են՝ տների մակերեսը սխալ է նշված

Կոնդեցիները բողոքում են՝ տների մակերեսը սխալ է նշված

Կոնդում նոր չափագրումներ կատարելու պահանջով կոնդեցիները կառավարական առանձնատների առջև իրականացրեցին բողոքի ակցիա:

Նշենք, որ տարիներ շարունակ խոսվում է Կոնդի բնակիչներին բազմաբնակարանային շենքեր տեղափոխելու անհրաժեշտության մասին, սակայն Կոնդի բնակիչները մտավախություն ունեն, որ եթե գործը հասնի տեղափոխման, ապա իրենց հատկացված բնակարանների մակերեսը ավելի փոքր կլինի ներկայիս տներից։

Նրանք նշում են, որ ամբողջ խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առել: «Տների մակերեսը փաստաթղթերում սխալ է գրված»,-պնդում են բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Tert.am-ի

  • Կիսվել: