երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոմսոմոլ փողոցում ծառի ճյուղը ընկել է տներից մեկի բակում գտնվող գազատար խողովակի վրա և վնասել այն

Կոմսոմոլ փողոցում ծառի ճյուղը ընկել է տներից մեկի բակում գտնվող գազատար խողովակի վրա և վնասել այն

Հուլիսի 24-ին, ժամը 17։38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Մարալիկ քաղաքի Կոմսոմոլ փողոցում ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմսոմոլ փողոցում ծառի ճյուղը ընկել է տներից մեկի բակում գտնվող գազատար խողովակի վրա և վնասել այն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառի կոտրված ճյուղերը:

Դեպքի վայրում գտնվող գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

  • Կիսվել: