հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դատապարտել է հայկական գերեզմանոցում կատարավախ վանդալիզմը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դատապարտել է հայկական գերեզմանոցում կատարավախ վանդալիզմը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկնաբանություն է տարածել՝ կապված Յարոսլավսկի շրջանում հայկական գերեզմանոցի նկատմամբ վանդալիզմի ակտի հետ: 

«Ստացված տվյալներով՝ Յարոսլավի շրջանում անհայտ մարդիկ վանդալիզմի ակտ են կատարել հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ, ինչի հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար: 

Մենք դատապարտում ենք վանդալիզմի այս ակտը՝ հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ:

Կարծում ենք, որ այս ակնհայտ սադրիչ գործողությունները ոտնձգություն են հոգևոր արժեքների նկատմամբ և կարող են հանգեցնել ամենատարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջազգային ներդաշնակության պահպանմանն ուղղված ջանքերի վրա:

Վստահ ենք, որ տեղի իրավապահները սեղմ ժամկետներում անհրաժեշտ քայլերը կձեռնարկեն՝ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Այս առնչությամբ մենք մշտական կապի մեջ ենք իրավապահ մարմինների և տեղի իշխանությունների հետ:

Նմանատիպ գործողությունները պետք է դատապարտվեն՝ կրկնությունից խուսափելու համար»,- հայտնում են դեսպանությունից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: