ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կողբի «Զիկատար» պետական արգելավայրում տնկվել է շուրջ 7000 ծառ

Կողբի «Զիկատար» պետական արգելավայրում տնկվել է շուրջ 7000 ծառ

Մայիսի 1-ին Կողբ համայնքում տեղի է ունեցել բարեգործական ծառատունկ՝ նվիրված «Կողբ» հիմնադրամի 7-ամյակին, որից ստացված հասույթն ուղղվելու է Կողբ սահմանամերձ համայնքում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Ծառատունկին մասնակցել են մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական ղեկավարներ, համայնքապետեր և քաղաքացիներ:

Կողբում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում ավելի քան 5 հա տարածքում տնկվել է շուրջ 7000 ծառ։

Մարզպետ Հայկ Ղալումյանը և միջոցառման մասնակիցներն այցելել են նաև Թումո կենտրոնի շինհրապարակ և Կողբի գեղարվեստի դպրոց:

Հիշեցնենք, որ Թումո կենտրոնի կառուցումը Կողբում իրականացվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Կենտրոնից անվճար կօգտվի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Նոյեմբերյան, Բերդավան և այլ քաղաքներում ու գյուղերում բնակվող 1000-ից ավելի պատանի: Նախկին դրամահավաքների շնորհիվ արդեն ավարտվել են շենքի բետոնային աշխատանքները:

 

  • Կիսվել: