շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոչ եմ անում դադարեցնել քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով վերադառնալ և լծվել հայրենիքի պաշտպանությանը․ Միհրան Պողոսյան

Կոչ եմ անում դադարեցնել քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով վերադառնալ և լծվել հայրենիքի պաշտպանությանը․ Միհրան Պողոսյան

ՀՀ արդարադատության գենարալ-մայոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել՝ իշխանություններին կոչ անելով մի կողմ դնել տարաձայնությունները, դադարեցնել քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով վերադառնալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Կոչ ՀՀ գործող իշխանություններին

Այսօր վաղ առավոտից Ադրբեջանը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ։

Ելնելով ստեղծված իրավիճակից,ՀՀ գործող իշխանություններին կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և դադարեցնել տարբեր դրդապատճառներով քրեական հետապնդումներն ու հետախուզումները` հնարավորություն տալով բոլորին վերդառնալ Հայաստան՝ միասնաբարլծվելու հայրենիքի պաշտպանությանը։

Տվե՛ք հնարավորություն միասնաբար դիմագրավել ադրբեջանական լայնածավալ ագրեսիային։

Հակառակորդը մեկն է, ուստի համազգային համախմբումն այլընտրանք չունի։

Նաև կոչ եմ անում իմ թիմակիցներին և համախոհներին անհրաժեշտության դեպքում կանգնել մեր բանակի կողքին»։

  • Կիսվել: