հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կնորոգվեն Էջմիածին-Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածի աջ և ձախ գոտիները

Կնորոգվեն Էջմիածին-Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածի աջ և ձախ գոտիները

ՀՀ կառավարության որոշմամբ` այսօր վերաբաշխում է կատարվել ՀՀ պետական բյուջեում՝ 3 խոշոր բլոկներով ծրագրերի իրականացման համար: Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ համապատասխան որոշման առաջին բաղադրիչով կնորոգվեն մոտ 146.7 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ, այդ թվում՝ Էջմիածին - Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածը:

Ծրագրի արդյունքում կապահովվի ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը։

  • Կիսվել: