երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ

Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ

Քաղաքաշինության կոմիտեն և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը հունիսի 7-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ Հուշագիրը ստորագրել են կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մամասախլիսովը։

Համագործակցության շրջանակում փորձագետների ներգրավմամբ մշակվելու են մեթոդական ցուցումներ բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման համար։ Քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատվելուց հետո մեթոդական ցուցումները տրամադրվելու են շենքերի կառավարիչներին և համայնքներին՝ իրենց կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանմանն ուղղված ծախսերի պլանավորման և բյուջետավորման նպատակով:

  • Կիսվել: