Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են ՀՀ-ում վերջերս կալանավորած երկու ադրբեջանցի քաղաքացիներին: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին․
«ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի երկու քաղաքացիների հետ առանձին հանդիպումներ են ունեցել, վերջիններս կոմիտեի միջոցով «Կամիր խաչի» նամակներ են փոխանցել իրենց ընտանիքի անդամներին»։


