հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը

Կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը

Հուլիսի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը։

Համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը նշեց, որ համերգը նախատասված էր դեռևս 2020 թվականին՝ Հարութ Փամբուկչյանի 70-ամյակի առթիվ, բայց համաճարակի, պատերազմի շրջանում անկարելի էր այն իրականացնել։


«2020 թվականին տոմսերի մեծ մասը վաճառվել էր և այսօր համերգն իրականացվում է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահել են, այսքան ժամանակ պահել են տոմսերը և համբերատար սպասել։ Մեզ համար անչափ կարևոր է ազնիվ գործունեությունը։ Համերգի ընթացքում լինելու են բազմաթիվ պարային ծրագրեր, ինչպես նաև անակնկալ դուետ, որի մասին չեմ ցանկանում հիմա չակերտները բացել։ Համերգի ընթացքում հնչելու են հայրենասիրական և հաղթական երգեր նվերված մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի և ովքեր ապրում են հիմա մեր կողքին»,-ամփոփեց Խաչիկ Եղոյանը։https://m.facebook.com/story.php?story_fbid=10227638465649820&id=1311792952

  • Կիսվել: