երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում իրավիճակը խաղաղ է, Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները

Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում իրավիճակը խաղաղ է, Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Առաջին հայացքից Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում իրավիճակը խաղաղ է, սակայն զուգահեռ իրականությունում Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանությունը հարմարվողականություն է քարոզում:

Մյուս կողմից` իշխանությունը սահմանային անարդարացի գործընթացն ամեն կերպ մղում է սոցիալական հարթություն, որտեղ բանավեճն ու անհամաձայնությունը գումարային փոխհատուցումների դաշտում է:

Իշխանությունը «մարսեցման» պրոցեսից հետո կանցնի հաջորդ փուլին, իսկ հերթում այլ խնդրահարույց ուղղություններ կան, որտեղ Ադրբեջանը տարածվելու իր մտադրությունն արդեն փաթաթել է ՀՀ իշխանության վզին»:

  • Կիսվել: