շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կիրանցի սահմանագոտում վնասվածքներ ստացածը 33-ամյա երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից

Կիրանցի սահմանագոտում վնասվածքներ ստացածը 33-ամյա երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից

Կիրանցի սահմանագոտում վնասվածքներ ստացածը 33-ամյա Մխիթարը Ղարդաշյանն է. նա դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Ոսկան Սարգսյանը։

«Այսօր Կիրանցի սահմանագոտում աշխատանքներ կատարելիս վնասվածքներ է ստացել Կիրանցի բնակիչ Մխիթար Ջիվանի Ղարդաշյանը։Նա տրակտորով սահմանապահների համար աշխատանքներ էր կատարում,ականի պայթյունից վիրավորվել է ։Իջեւանի ԲԿ֊ից իմացա,որ 33֊ամյա Մխիթարը հիվանդանոցում բուժօգնեւթյուն ստանալով` դուրս է գրվել»,_ գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր էր պայթել, վարորդը վնասվածքներ էր ստացել:

  • Կիսվել: