երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան

Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցից հասել է ԱԺ։ Ասաց, որ մտադիր չի եղել մասնակցել այսօրվա նիստին, սակայն կիրանցեցիներն են նրան խնդրել գնալ ու խոսել իրենց անունից։

«Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել անհնարին է լինելու, եթե ադրբեջանցիները հան այդտեղ տեղակայվեն: Ողբերգական օրեր ենք ապրում: 50-ից ավելի վկայական միայն ինձ մոտ կա: Ես դա ցույ տվեցի ԱԺ ամբիոնից եւ ասացի, թե ինչ քաղաքականություն է վարում գործող իշխանությունը, եւ փաստացի հայկական Կիրանց գյուղը նվիրաբերվում է Ադրբեջանին առանց որեւէ ապրումակցման տարրերի, առանց որեւէ խղճի խայթի: Սա ներկայացվում է հաջողություն»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի սահմանազատման հետ, պարզապես Ադրբեջանը պահանջել է եւ հայկական գյուղը հանձնվում է. «Վրաստանի հետ սահմանազատումը գնում է արդեն 30 տարի եւ անգամ մի փոքր բլրի համար, մի քանի մետրի համար ճշգրտումներ են իրականացվում: Սահմանազատումն այդպես է արվում: Իսկ այս դեպքում Ադրբեջանը պահանջել է, հայկական կողմն էլ լիուլի բավարարում է այդ պահանջները, որ հանկարծ Ադրբեջանը չնյարդայնանա: Կիրանցը կիսվում է, դա ոչ մի կապ չունի սահմանազատման հետ:

Իրենց տունը կորցրած մարդկանց ասում են՝ եթե հիմա այս փոխհատուցումը չվերցնեք, վաղը դա էլ կարող է չլինել: Այսինքն շանտաժի են ենթարկում: Այսինքն ասում են՝ եթե քո տնից դուրս չգաս, կարմիրբերետավորներին կմտցնենք եւ ձեզ տնից կհանենք ծեծուջարդի միջոցով»,- հայտարարեց նա:

  • Կիսվել: