կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կիրակի օրերին կարմիր գծերն անվճար կլինեն

Կիրակի օրերին կարմիր գծերն անվճար կլինեն

34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին կողմ քվեարկեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու որոշմանը։ Այսուհետ` կիրակի օրերին վճարովի ավտոկայանատեղիները (կարմիր գծերով նշված) կլինեն անվճար։
 
«Այս նախագիծը համահունչ է այն նպատակների հետ, որոնք մենք մեր առջև դրել էինք։ Այս որոշումը ընսդունելի է, քանի որ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ որոշումը հավելյալ գումարներ հավաքագրելու համար չէ»,– ասաց Ավինյանը։
 
 

  • Կիսվել: