ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթեր․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթեր․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Սույն թվականի մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: