հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ

Կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ

2020 թվականի հուլիսի 24-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ –ից։

Պայթեցման աշխատանքների ընթացքում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։

  • Կիսվել: