երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Կիպրոսը ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը

Կիպրոսը ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը

Կիպրոսը հունվարի 1-ին ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, որը կտևի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, տեղեկացնում է EU Neighbours East-ը:

Նշվում է, որ նախագահության ստանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունվարի 7-ին։ 

Ինչպես հաղորդվում է՝ Կիպրոսի նախագահության կարգախոսը՝ «Ինքնավար Միություն՝ աշխարհի համար բաց», արտացոլում է առաջադեմ մոտեցում, որը համատեղում է ներքին ուժն ու անկախությունը բաց լինելու, համագործակցության և գլոբալ ներգրավվածության հետ։

Տեսաուղերձում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աշխատել Եվրոպայի պաշտպանության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

«Մեր աջակցությունն Ուկրաինային միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության գործում կմնա ամուր և անսասան», – ասել է Քրիստոդուլիդեսը։

Նա հավելել է, որ Կիպրոսի նախագահությունը կշարունակի աշխատել ԵՄ ընդլայնման ուղղությամբ՝ «ավելի ուժեղ և կայուն Միության»։«Կիպրոսը ջանասիրաբար կաշխատի ընդլայնման հավաստի օրակարգ առաջ մղելու ուղղությամբ»,-ասել է նա:

  • Կիսվել: