չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կին գրպանահատը գողացել է 300 հազար դրամ ու 300 դոլար պարունակող դրամապանակ (տեսանյութ)

Կին գրպանահատը գողացել է 300 հազար դրամ ու 300 դոլար պարունակող դրամապանակ (տեսանյութ)

Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ:

Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ և 300 դոլար:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Կասկածվողը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: