կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը

Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կիևյան փողոց, որտեղ 15/12 հասցեի դիմացի կանգառում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գեղամ Վարոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: