երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խուլիգանություն «Դվին» ռեստորանի դիմաց. զենքով սպառնալիքներ են հնչեցրել

Խուլիգանություն «Դվին» ռեստորանի դիմաց. զենքով սպառնալիքներ են հնչեցրել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեղամ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երևան, քաղաքի Զաքյան փողոցի 3-րդ հասցեի դիմաց, դիտավորությամբ կոպիտ կերպով խախատելով հասարակական կարգը, կատարել է խուլիգանություն, բացի այդ՝ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 00:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան 40 հասցեում գործող «Դվին» ռեստորանի դիմաց կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է որպես զենք օգտագործվող հրազենի գործադրմամբ, ուրիշի կյանքին և առողջությանը իրական սպառնալիք ստեղծելով ու գույքը վնասելով, ինչպես նաև քննությամբ չպարզված հանգամանքներում և ինքնությունը չպարզված անձից, ապօրինի ձեռք է բերել և 2020 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը մոտ 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան 40 հասցեում գործող «Դվին» ռեստորանի դիմացի հատվածում ապօրինի պահել 9 մմ տրամաչափի հրազեն հանդիսացող մակարով տեսակի ատրճանակ 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 10 հատ փամփուշտներ:

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ այն ուղարկվել է դատարան:

 

  • Կիսվել: