ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 1-ին Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Ալեքսանդր Կ.-ն:

Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ քաղաքացին հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

  • Կիսվել: