չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը. Արթուր Ղազինյան

Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը. Արթուր Ղազինյան

Անդրանիկ Քոչարյանին որ տեսնեք, հարցրեք. եթե «Հայաստան» խմբակցությունը Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել, ապա Հանձնաժողովի արտահերթ նիստն ի՞նչ օրակարգով էր հրավիրվել և ի՞նչ որոշման նախագիծ է դրվել օրակարգի հիմքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում Հանձնաժողովի արտահերթ նիստ ՉԷՐ ԿԱՐՈՂ հրավիրվել՝ օրակարգի բացակայության և որոշման նախագծի բացակայության հիմքով:

Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը . . .»:

Ավելի վաղ հայտնել էիքն, որ այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ իօրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է, թեկնածու առաջադրելու իրավունքն անցել է ՔՊ-ին, թեեւ ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել իրեն անցած տեղի համար թեկնածություն, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը  կոնսենսուսի գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ:

Եթե դա չլինի, կարծում եմ և համոզված եմ, որ հաջորդ մեր արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  կներկայացնի մեր խմբակցությունից հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածություն»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

  • Կիսվել: