ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

 

՛՛Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։

Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է։ Վնասները հաշվարկվում են՛՛,-նշել է նա։

 

 

 
 

  • Կիսվել: