ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խոշտանգման քրեականացումից ի վեր խոշտանգման հոդվածով որևէ մեղադրական դատավճիռ չի կայացվել. ՀՔԱՎ

Խոշտանգման քրեականացումից ի վեր խոշտանգման հոդվածով որևէ մեղադրական դատավճիռ չի կայացվել. ՀՔԱՎ

Այս տարի արդեն երկրորդ անգամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասնակցությամբ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը հրապարակել է ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների խոշտանգումների արգելքի համաթիվը։ 

Հայաստանը, ըստ համաթվի, 2020 թ․-ի տվյալներով բարելավել էր դիրքերը 2019-ի նկատմամբ և 8 երկրների շարքում 3-րդն է։ 

Այս համաթվի հիմքում հստակ չափանիշներ են ընկած, այդ թվում՝ տեղեկատվություն տրամադրելու հարցում պետական կառույցների պատրաստակամությունն ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցության հակված լինելը, որոշ թվական տվյալներ, ՀՔԾ քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև խոշտանգումների դեպքերով քննված քրեական գործերն ու դրանց արդյունքները։ 

Չնայած Հայաստանի Հանրապետությունն այս սանդղակում նույնիսկ առաջընթաց ունի, բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ սա խոշտանգումների դեմ պայքարի վիճակի ամբողջական պատկերը ցույց չի տալիս։ 

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի վիճակը ՀՀ-ում գնահատելու համար իրավասու պետական մարմիններից հարցումների միջոցով հավաքագրվել է տեղեկատվություն, որը ներկայացված է այստեղ վիզուալ ձևով։

  • Կիսվել: