Խոշոր վթարի հետևանքով Բաղրամյան պողոտան փակ է. կա զոհ (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայի վերջնամասում երեք մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։
Նախնական տվյալներով կա զոհ։ Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է,որ Բաղրամյան֊Ավետիսյան հատվածում են գտնվում շտապօգնության երեք բրիգադ, փրկարար ծառայության երկու մեքենա և ոստիկանության բազմաթիվ մեքենաներ։
Բաղրամյան պողոտայի՝ Օրբելի խաչմերուկից մինչև Կասյան ընկած հատվածը փակ է։
Ականատեսները պատմեցին,որ նախնական տվյալներով մեկ կին մահացել է։
Տեղում աշխատող կառույցների ներկայացուցիչները տվյալներ չեն հայտնում։